ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
|
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում:
© 2010-2012 Հայկական ակնաբուժության նախագիծ I Այգեստան 5–րդ փողոց, տուն 7, 0070 Երևան, ՀՀ հեռ: (+37410) 55 90 68 I ֆաքս: (+37410) 57 76 94 I էլ-փոստ: info@eyecareproject-armenia.com Կայք: www.eyecareproject-armenia.com
|
Տեսողության համաշխարհային օրը 2011 թ. նշվեց մարզական
իրադարձությամբ
Արդեն ութերորդ տարին է, ինչ Հայկական ակնաբուժության
նախագծի նախաձեռնությամբ Հայաստանում նշվում է
Տեսողության համաշխարհային օրը: Այն նշվում է ամեն
տարվա հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը և նպատակ
ունի հասարակության ուշադրությունը սևեռել տեսողական
խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրներին:
Այս տարի Հայաստանում առաջին անգամ տեսողության
համաշխարհային օրը նշվել է սպորտային իրադարձությամբ`
«ՄԻԿԱ» մարզադահլիճում կայացել է ՀՀ գոլբոլի 2011թ.
առաջնությունը:
ՀՀ գոլբոլի, թվով երրորդ, այս առաջնությանը մասնակցել է
չորս թիմ (3 հոգի ամեն թիմում)` Գյումրիից «Շիրակը»,
Երևանի «Սիփանը», Աբովյանից «Առյուծները» և Էջմիածնից
«Կայծակը»:
«Այս տարիների ընթացքում Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել բազմաթիվ
միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհահադեսներ: Այս տարի,
առաջին անգամ Հայաստնում, մի շարք գործընկերների հետ միասին մենք պատիվ ունենք կազմակերպել և իրականացնել մի
սպորտային իրադարձություն, որի հիմնական խորհուրդն է բարձրաձայնել այն հանգամանքը, որ տեսողական խնդիրները
չպետք խոչընդոտեն մարդկանց ակտիվ կյանք վարելուն, սպորտով զբաղվելուն և հասարակությանը ինտեգրվելու համար:
Մեզանից յուրաքանչյուրի ներդրումը այս հարցում կարող է որոշիչ լինել: Կարծում ենք, որ այս միջոցառումը դրա լավ օրինակն
է»,- նշեց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց և Հայաստանի Հանրապետության 2011թ. գոլբոլի չեմպիոն հռչակվեց Աբովյանի «Առյուծներ»
թիմը: Հաղթող թիմին մրցաշարի կազմակերպիչները հանձնեցին չեմպիոնի գավաթը: Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած
թիմերը ստացան ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Մասնակից չորս թիմին էլ հավաստագրեր են հանձնվեցին:
Առաջնության մասնակից թիմերի բոլոր խաղացողների համար Orange հիմնադրամը պատրաստել էր անակնկալ: Բոլոր 12
խաղացողներին հանձվեցին են հատուկ մեծ կոճակներով բջջային հեռախոսներ` «Հոգատար հեռախոս» որոնք նախատեսված
են հաղորդակցության ժամանակ դժվարությունների հանդիպող մարդկանց համար և ի թիվս այլ ֆունկցիաների, թույլ են տալիս
մեկ` «Շտապ օգնություն» կոճակի սեղմումով կապ հաստատել նախապես գրանցված մինչև 5 հեռախոսահամարի հետ:
«Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև,
և տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլև
բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Հայկական ակնաբուժության նախագծի հետ դեռևս մի քանի ամիս առաջ
մեկնարկած մեր համագործակցության շնորհիվ արդեն հազարավոր մարդիկ ստացել են անվճար բժշկական օգնություն: Հենց
այս պահին շարունակվում են ակնային զննումները Արագածոտնի մարզում, որտեղ նույնպես, ինչպես Շիրակի մարզում,
կիրականացվեն անվճար վիրահատություններ ու լազերային բուժումներ: Երջանիկ ենք աջակցել նաև այսօրվա միջոցառմանը,
որը խորհրդանշում է մեր հոգածությունը տեսողության ու տեսողության խնդիրներ ունեցողների նկատմամբ:», - ասաց է Orange
Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան: