ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
|
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում:
© 2010-2012 Հայկական ակնաբուժության նախագիծ I Այգեստան 5–րդ փողոց, տուն 7, 0070 Երևան, ՀՀ հեռ: (+37410) 55 90 68 I ֆաքս: (+37410) 57 76 94 I էլ-փոստ: info@eyecareproject-armenia.com Կայք: www.eyecareproject-armenia.com
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ԱՆՀԱՍՈՒԹՅԱՆ ՌԵՏԻՆՈՊԱԹԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ` ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
2011 թ. հուլիսի 15-ին Երևանում կայացավ
«ԱՆՀԱՍՈՒԹՅԱՆ ՌԵՏԻՆՈՊԱԹԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ` ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)` Լոս
Անջելեսի մանկական կլինիկայի աչքի կենտրոնի, ՀՀ
առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային
զարգացման գործակալության համագործակցությամբ:
Համաժողովը ամփոփեց ՀԱՆ-ի կողմից իրականացվող
Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային
զննումների և բուժման ազգային ծրագրի մեկ տարվա
արդյունքները և նախանշեց հետագա անելիքները:
Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է ` 2010 հունիսին :
Ծրագրի համաձայն` ՀՀ առողջապահության
նախարարության համապատասխան կարգադրությամբ`
պարբերական ակնային զննումներ են իրականացվում
նորածինների վերակենդանացման և ինտենսիվ
թերապիայի Երևանի բոլոր բաժանմունքերում:

Արդեն հետազոտվել է 400-ից ավելի անհաս նորածին, որոնցից 36-ն անցել է լազերային վիրահատություն: Բացի այդ,
շարունակվում է նաև ՀԱՆ-ի կողմից համակարգվող հեռաբժշկության ծրագիրը: Այս նախաձեռնութան շնորհիվ հայ և ամերիկացի
մասնագետները գտնվում են մշտական կապի մեջ և խորհրդակցում են Հայաստանում հանդիպող ԱՌ բոլոր դեպքերի շուրջ:
Այս տարվա համաժողովի կապակցությամբ ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել միջազգային ճանաչում ունեցող մանկական
ակնաբույժ, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի ռետինալ ինստիտուտի տնօրեն Թոմաս Լին և նեոնատոլոգ,
Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցի բժշկական փոխտնօրեն Էլիզաբեթ Ռաաբը:
Համաժողովի զեկույցներն ու քննարկումները վերաբերում էին ԱՌ պատմությանը և հիվանդության ախտորոշման և բուժման
առանձնահատկություններին: Առանձնակի ուշադրություն դարձվեց անհաս նորածիններին տրամադրվող թթվածնի հոսքի
կարգավորման և վերահսկման հարցերին, քանի որ վերջինս վճռորոշ դեր ունի ԱՌ հիվանդության կանխարգելման հարցում: Այս
կապակցությամբ ՀԱՆ-ը մտադիր է աջակցել հայ նեոնատոլոգներին երկու հիմնական ուղղություններով. օդի և թթվածնի հոսքերը
վերահսկող անհրաժեշտ ժամանակաից սարքավորման ներկրում և տեղադրում, մասնագետների կարողությունների զարգացում:
Համաժողովի անբաժան մաս կազմեցին մասնագիտական վերապատրաստման գործնական դասընթացները, որոնք տեղի ունեցան
հուլիս 16-ին, ակնաբույժների համար` Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, և նեոնատոլոգների համար` Մուրացան
բժշկական կենտրոնում: Հայ բժիշկները ծանոթացան անհաս երեխաների ակնային զննման, ռետինոպաթիայի ախտորոշման,
լազերային բուժման իրականացման և նորագույն սարքավորման օգտագործման նրբություններին, ինչպես նաև իրենց ամերիկացի
գործընկերներից ստացան նոր տեղեկություններ նորածինների խնամքի շուրջ: