ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
|
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում:
© 2010-2012 Հայկական ակնաբուժության նախագիծ I Այգեստան 5–րդ փողոց, տուն 7, 0070 Երևան, ՀՀ հեռ: (+37410) 55 90 68 I ֆաքս: (+37410) 57 76 94 I էլ-փոստ: info@eyecareproject-armenia.com Կայք: www.eyecareproject-armenia.com
|
Աջակցություն ՀԱՆ-ի աշխատանքներին «Վալլեքս» խմբի
ընկերությունների կողմից
Այս տարի ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) արդեն չորրորդ անգամ է ինչ այցելում են Լոռու
մարզ: Ըստ նախատեսված ժամանակացույցի` աշխատանքերը տեղի են ունենում Թումանյանի, Գուգարքի, Տաշիրի,
Ստեփանավանի և Սպիտակի շրջաններում: ԱՇՀ-ն, կայանելու է Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում և Սպիտակում:
Նախորդ երեք այցելությունների ընթացքում Լոռու մարզում ՀԱՆ-ի կողմից հետազոտվել է շուրջ 20.000 բնակիչ, որոնցից մոտ
1.300-ն անվճար վիրահատվել կամ լազերային բուժում են ստացել, տրամադրվել է ավելի քան 4.000 ակնոց: Ներկա՝ չորրորդ,
այցելության ընթացքում նախատեսվում է հետազոտել ևս 4.000-5,000 մարդ, որոնցից շուրջ 300-ը կվիրահատվեն, ինչպես նաև
բնակիչներին կտրամադրվեն ակնոցներ: Բոլոր ծառայությունները մատուցվում են բացառապես անվճար: Ի տարբերություն
նախորդ այցելությունների` այս անգամ ԱՇՀ-ն «Վալլեքս» խմբի ընկերությունների աջակցությամբ և խնդրանքով կայանել է նաև
Ալավերդի քաղաքում:
«Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունն առաջին անգամ
չէ, որ խաչվում է Հայկական ակնաբուժության նախագծի առաքելության հետ:
2008 թ-ին «Վալլեքս» խմբի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գործունեություն
ծավալող «Բեյզ Մեթըլս» ընկերության աջակցությամբ ՀԱՆ-ը ակնաբուժական ծառայություններ մատուցեց ինչպես Դրմբոնի,
այնպես էլ հարակից համայնքների բնակիչներին:
2009 թ-ին «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը աջակցել է ՀԱՆ-ի բժիշկների աշխատանքների
կազմակերպմանը, ինչպես նաև հոգացել է Թումանյանի շրջանի բնակիչներին ակնային հետազոտության վայրեր տեղափոխելու և
տրամադրվող ակնոցների պատրաստման ծախսերը:
Ըստ այս տարվա ծրագրի` Թումանյանի շրջանում նախատեսվում է ակնաբուժական հետազոտության ծառայություններ
մատուցել ընդհանուր առմամբ մոտ 800 բնակչի, որոնցից մոտ 70-ը կվիրահատվեն, իսկ շուրջ 300-ը կստանան ակնոցներ:
Ավելին՝ տեղի բնակիչներին ակնաբուժական ծառայություններ մատուցելուց զատ, ՀԱՆ- բժիշկները նաև ակնային ստուգումների
ծառայություններ կմատուցեն «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ընկերության բոլոր աշխատակիցներին:
Այս տարվա ծրագրի առաձնահատկություններից է նաև տեղի ակնաբույժների ակտիվ ներգրավումը ակնային
հետազոտություններում: Մինչև ՀԱՆ-ի բժշկական խմբերի այցելությունը Լոռի, տեղի բժիշկներն արդեն զննել և ԱՇՀ էին ուղեգրել
բուժման կարիք ունեցող բազմաթիվ մարդկանց:


Ութսունվեց տարեկան Գեղամ պապին Հայրենական պատերազմի վետերան է: Ունի վեց
աղջիկ և բոլորին էլ հաջողությամբ ամուսնացրել է: Մինչև օրս մոտ չորս տարի չէր տեսնում,
որովհետև երկու աչքերում էլ կատարակտ ուներ: Ձախ աչքի կատարակտն այնքան էր
հասունացել, որ ընկել էր ակնահատակը, և աչքը հնարավոր չէր փրկել: Սակայն պապիկի
հույսը երկրորդ աչքում տեսողության վերականգնումն էր, որը բարեբախտաբար հնարավոր
դարձավ ՀԱՆ-ի բժիշկների միջամտության շնորհիվ: «Եթե ձեր ծրագրի մասին շուտ իմանայի,
միգուցե երկրորդ աչքս էլ փրկեի»,- ափսոսանքով ասաց Գեղամը: Պապիկը խնդրեց բոլորին
փոխանցել, որ այս ծրագրի միջոցով մարդիկ կյանքի նոր հույս են ստանում, իսկ մարդու
համար ամենաթանկ բանն աչքի տեսողությունն է:
:
Հայկ և Վարսենիկ Պետրոսյաններն Աքորի գյուղից վիրահատության էին եկել միասին: Մեկի
աջ, իսկ մյուսի ձախ աչքը վիրահատության կարիք ուներ: Ինչպես ասացին` ամբողջ կյանքում
միասին են եղել, աչքի խնդիրներն էլ են միասին լուծում: Թերևս այդ միասնականությունն է
պաճառը, որ զույգն ունի ութ երեխա` չորս տղա և չորս աղջիկ և քսանհինգ թոռ: Կատարակտի
հեռացման հաջող վիրահատությունից հետո ՀԱՆ-ի բժիշկների և «Լույս հայի աչքերին»
ծրագրի հովանավորների հասցեին երախտագիտության խոսքերը այս դեպքում ուղղակի
կրկնակի էին:
Ութսունութամյա Մարտիրոսը հինգ տարի չէր տեսնում: Անչափ գոհ էր, որ բժիշկները եկել են
հենց իրենց դուռը և բուժում են իրեն: Ուզում էր շտապ տեսնել, որ կարողանար ընկերների
հետ բակում հանդիպել, նարդի խաղալ և ուղղակի շփվել: Վիրահատությունից հետո նա իր
ցանկությունը արդեն կարող է հաջողությամբ իրականացնել:






