ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄՆ
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է CINE ՈՍԿՅԱ ԱՐԾԻՎ ՊԱՏՎԱԲԵՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ

ՀԱՆ-ը և Արթ Սայմոն Պրոդակշնսը պատիվ ունեն հայտարարելու, որ <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> վավերագրական
ֆիլմը հաղթող է ճանաչվել <<CINE Ոսկյա Արծիվ>>  պատվաբեր մրցանակի համար հայտատարված մրցույթում: Այս մրցանակն
ավելի քան հիսուն տարի շնորհվում է պրոֆեսիանալ անկախ ֆիլմարտադրության մեջ գերազանց արդյունքեր ցուցաբերելու
համար: Ֆիլմը պատրաստել և բեմադրել է Արթ Սայմոնը և ներկայացրել է  2010 թ. գարնան ՙCINE  Ոսկյա Արծիվ՚ մրցույթին:

CINE մրցույթի մասնակիցները գնահատվում են չափազանց խիստ չափանիշներով, ներառյալ` պատմողականության որակը,
արտադրության արժեքայնությունը, արտիստիզմը, նպատակը, ընդհանուր որակը և այլն: Այս տարվա մրցանակաբաշխությունը
տեղի է ունեցել հունիսի 3-ին, Վաշինգթոնում (ԱՄՆ):

Սկսած 1957 թ. ամերիկյան CINE կազմակերպությունը հետևողականորեն աշխատում է հայտնաբերել, գնահատել, աջակցել ու
զարգացնել կինո և տեսա արտարդության  տաղանդավոր մասնագետներին: <<CINE Ոսկյա Արծիվ>> մրցանակին արժանացած
մարդկանց ցանկում են Ստիվեն Սպիլբերգը, Կեն Բըրնսը, Ռոն Հովարդը, Ռոբերտ Զեմեքիսը, Մայք Նիքոլսը, Մարթին Սքորսեզեն,
Միրա Նեյրը, Չարլզ Գուգենհեյմը, Ստենլեյ Նելսոնը, Ալբերտ Մեյսլեսը, Ֆրեդրիկ Վայզմանը և այլոք:

<<Հայկական ակնաբուժության նախագիծ>> վավերագրական ֆիլմը լավագույնն է ճանաչվել <<Խրախուսական>> (Motivational)
անվանակարգում և արդեն իր տեղն գրավել <<CINE Ոսկյա Արծիվ>> մրցույթի հաղթողների շարքում` CINE-ի տեսադարանում:
Ծանոթանալու համար այցելեք
www.cine.org վեբ կայք:

<<Հայկական ակնաբուժության նախագիծ>> վավերագրական ֆիլմը դիտելու համար սեղմել այստեղ >>>

<<Հայկական ակնաբուժության նախագիծ>> վավերագրական ֆիլմը պատմում է  Հայաստան ժամանող ՀԱՆ-ի բժշկական
առաքելությունների և  մեր երկրի բնակչությանը բարձրակարգ անվճար ակնաբուժական ծառայություններ տրամադրելու գործում
ՀԱՆ-ի և նրա գործընկերների աշխատանքի մասին: Բացի այդ, հանդիսատեսին իրենց կյանքում տեղի ունեցած դրամատիկ
փոփոխությունների մասին են պատմում ՀԱՆ-ի կողմից բուժում ստացած և տեսողությունը վերականգնած հիվանդները:

Ըստ Արթ Սայմոնի,- <<Երբ  այս ֆիլմը մոնտաժելու պահը եկավ, ես ավելի քան 60 ժամ տևողությամբ տեսանյութ ունեի, որը պետք է
կրճատվեր մինչև տասը րոպե: Այս ֆիլմի մոնտաժն ինձ համար ամենադժվարին գործերից  մեկն էր, ոչ թե տեխնիկական իմաստով
այլ բոլոր հերոսների հետ խորը զգացմունքային կապեր ունենալու պատճառով>>:
_________________________________________________________________________________________

Արթ Սայմոն Պրոդակշնի մասին

Սկսած 1996 թ. Արթ Սայմոն Պրոդակշնսը, օգտագործելով պատմողական ֆիլմերի ժանրը  (Cinematic Storytelling), օգնում է իր
հաճախորդներին հանգանակություններ հավաքելու, հադիսատեսին ոգեշնչելու, հավատարիմ երկրպագուներ ձեռբերելու, ինչպես
նաև վաճառքները բարելավելու գործերում: Ընկերության հաճախորդներից  են ՆԱՍԱՆ (NASA), Հոնդան (Honda), Ռեդ Բուլը
(RedBull), Դիսքավերի ալիքը (Discovery Channel), Հանրային հեռարձակման ծառայութնունը  (PBS), Էմ-ՏԻ-ՎԻն (MTV), Ջեներալ
Էլեկտիքը (GE), Կալիֆորնիա նահանգը (The State of California), Կարմիր խաչը (Red Cross), Իրավաբանական օգնության
հիմնադրամը (Legal Aid Foundation), Հարավային Կալիֆորնիայի համալսարանը (USC), Ֆրեդդի Մաք (Freddie-Mac) ընկերությունը,
այնպիսի հանրահայտ մարդիկ ինչպես Լայզա Մինելլին, Միլթոն Բեռլեն, Գլադիս Նայթը, Տուպակ Շակուռը և Այս Քյուբը:
Առանձնահատուկ հաջողություններից կարելի է նշել տարրական  (k-12,U.S. standard) դպրոցներ կառուցելու համար ԱՄՆ-ում մեկ
միլիարդ դոլար և կարիքավոր երեխաների համար մեկ միլիոն դոլար հանգանակություններ հավաքագրած նախաձեռնությունները,
ինչպես նաև քաղցկեղի բուժման հիմնահարցեր բարձրացրած նախագիծը, ինչի շնորհիվ հարյուրավոր կյանքեր կարող են փրկվել:
Արթ Սայմնոնն իր ստեղծագործական հաջողությունների և արդյունավետ աշխատանքի համար արժանացել է 27 մրցանակների`
այդ թվում երեք <<CINE Ոսկե Արծիվ>> և 18 Թելլի (Telly) մրցանակների:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում:
© 2010-2012 Հայկական ակնաբուժության նախագիծ I Այգեստան 5–րդ փողոց, տուն 7, 0070 Երևան, ՀՀ I հեռ: (+37410) 55 90 68
I ֆաքս:  (+37410) 57 76 94 I էլ-փոստ: info@eyecareproject-armenia.com
Կայք: www.eyecareproject-armenia.com