ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում:
© 2010-2012 Հայկական ակնաբուժության նախագիծ I Այգեստան 5–րդ փողոց, տուն 7, 0070 Երևան, ՀՀ
հեռ: (+37410) 55 90 68 I ֆաքս:  (+37410) 57 76 94 I էլ-փոստ: info@eyecareproject-armenia.com
Կայք: www.eyecareproject-armenia.com
Orange Հիմնադրամի հետ համատեղ ծրագրերը Շիրակի և
Արագածոտնի մարզերում
Այս տարի ամռանը ՀԱՆ-ը համագործակցություն սկսեց  
Orange Հիմնադրամի հետ: Վերջինս աշխարհում հայտնի
հեռախաղորդակցության օպերատոր Orange Խմբի
բարեգործական և մարդասիրական ծրագրերն
իրականացնող հիմնական կառույցն է:

Համարելով հաղորդակցումը հասարակության
զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange
Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք
հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի
բոլորի համար:

ՀԱՆ-ը պատիվ ուներ ընտրվելու որպես Orange
Հիմնադրամի հետաքրքրությունների անմիջական
կենտրոնում գտնվող կազմակերպություն:

Շիրակի մարզ
Օգոստոսից-հոկտեմբեր ամիսներին Շիրակի մարզում Orange Հիմնադրամի հետ համատեղ ծրագրի շնորհիվ բժշկական
աջակցություն ստացավ 5330 մարդ:

Սկսած օգոստոսի 16-ից` ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը այցելեցին երկու քաղաքային և 44 գյուղական  համայնքներ Շիրակի
մարզի Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի շրջաններում: Այնուհետև ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ)
կայանեց երեք շրջկենտրոններում` Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում, որտեղ անհրաժեշտ բուժում ստացան ԱՇՀ ուղեգրված
բոլոր հիվանդները:

Ծրագրի շրջանակներում 4,200 մեծահասակներ և 1,130 երեխաներ անցան  ակնային հետազոտություն, շուրջ 640
մեծահասակներ`  խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, տրամադրվեցին է շուրջ 2,000 ակնոցներ: ԱՇՀ-ում իրականացվեցին
ավելի քան 270 վիրահատություններ և լազերային բուժումներ:

Ակնային զննումներին զուգահեռ, ավելի քան 400 երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում անց կացվեցին նաև
ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:

Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:
Սեպտեմբերի  30-ին, Ախուրյանում կայանած Աչքի
շարժական հիվանդանոց (ԱՇՀ) էր այցելել Orange
Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն և Orange
Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան`
ծանոթանալու աշխատանքերի ընթացքին:

Բրունո Դյութուան ծանոթացավ ԱՇՀ-ում առկա
լազերներին և վիրահատական սարքավորմանը,
ականատես եղավ հիվանդների զննմանն ու
վիրահատություններին և զրուցեց մարդկանց հետ
նրանց տպավորությունների շուրջ:  
Վարսիկն անհամբեր սպասում էր իր հերթին պարոն Բրունո
Դյութուայի հետ անձամբ խոսելու համար: Նա իր բազմանդամ
ընտանիքի անունից իր մեծ շնորհակալությունը հայտնեց
կատարված բարեգործության համար, որի շնորհիվ նա
կարողացավ անվճար վիրահատություն ստանալ և վերականգնել
տեսողությունը:
Արագածոտնի մարզ
«Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի
հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ
երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության
ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել  հաղորդակցումը մարդկանց
միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության
դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է
Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հպարտ ենք
համագործակցել Հայկական ակնաբուժության նախագծի հետ: Հենց այս
արդյունքները տեսնելով ենք որոշել շարունակել համագործակցությունը:
Հաջորդ մարզը, ուր կայցելի շարժական հիվանդանոցը, կլինի
Արագածոտնը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Բրունո Դյութուային
շնորհակալագիր հանձնելիս:
Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցեցին տեղի ակնաբույժները` մասնավորապես
Թալինի և Աշտարակի շրջաններում: Այստեղի և հարակից գյուղերի բնակիչները դիմում էին տեղի ակնաբույժներին, ովքեր
հիվանդներին ընդունում էին շրջկենտրոններում կամ որոշակի օրերի այցելում շրջանների գյուղերը:  ՀԱՆ-ի բժշկական խմբերն
իրենց հերթին այցելեցին Արագածի և Ապարանի շրջանները:  ԱՇՀ-ն  կայանել էր Ծաղկահովիտում, Ապարանում,  Թալինում,  և
մինչև նոյեմբերի 20-ը ` Աշտարակում:

Արագածոտնի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 5 միլիոն դրամ:

Նոյեմբերի 17-ին  Աշտարակում կայանած ԱՇՀ  այցելեց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան`
ծանոթանալու աշխատանքների ընթացքին: Սա նրա երկրորդ այցելություն էր հիվանդանոց` հիվանդների զննմանն ու
վիրահատություններին ականատես լինելու և մարդկանց հետ նրանց տպավորությունների շուրջ զրուցելու նպատակով:  

«Շիրակի մարզում մենք ավարտեցինք «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող մեր չորրորդ
շրջայցը, իսկ Արագածոնտում սկսեցինք հինգերորդը: Տեղեկացնեմ , որ հաջորդ տարի կայցելենք Արարատի, Արմավիրի, Վայոց
Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև հնարավոր է Լեռնային Ղարաբաղ:  Ուրախալի է արձանագրել, որ սկսած 2003 թ.
բազմաթիվ գործընկերների և հովանավորների աջակցությամբ մեզ հաջողվել է ստուգել ՀՀ բնակչության գրեթե 10 %-ի
տեսողությունը և օգնել տասնյակ հազարավոր մարդկանց: Ուրախ ենք տեսնել Orange Հիմնադրամին մեր ռազմավարական
գործընկերների շարքում և ցանկանում ենք Շիրակի և Արագածոտնի բնակչության անունցից մեր խորին շնորհակալությունը
հայտնել ցուցաբերած աջակցության համար:   Մեզ հաճելի է, որ Orange-ը Հայաստանում կարողանում է ներկայացնել
կորպորատիվ բարեգործություն իրականացնելու նման բարձր մակարդակի օրինակ», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի
տնօրեն Նունե Եղիազարյանը:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արագածոտնի մարզում  բժշկական
աջակցություն ստացավ 3,115 մարդ: 1,861 մեծահասակներ և 1,254
երեխաներ անցան ակնային հետազոտություն, 583
մեծահասակներ`խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, տրամադրվեց  
շուրջ 600 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվեցին 197 վիրահատություններ և
լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, 478
երեխաների համար Արագածոտնի մարզի ինը դպրոցներում անց
կացվեցին նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ
դասընթացներ: