ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում:
ՆԱԽԱԳԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
© 2010-2012 Հայկական ակնաբուժության նախագիծ I Այգեստան 5–րդ փողոց, տուն 7, 0070 Երևան, ՀՀ I հեռ: (+37410) 55 90 68
I ֆաքս:  (+37410) 57 76 94 I էլ-փոստ: info@eyecareproject-armenia.com
Կայք: www.eyecareproject-armenia.com
Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ` ՀԱՆ) բարեգործական կազմակերպություն է, որ 1992 թ. ԱՄՆ-ում հիմնադրել է
ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը: Կազմակերպության առաքելությունն է կանխարգելել Հայաստանում ձեռքբերովի
կուրությունը: Այդ նպատակով իրենց փորձը հաղորդելու և հիվանդներին բուժելու առաքելությամբ ԱՄՆ-ից Հայաստան են այցելել
բազմաթիվ բարձրակարգ ակնաբույժներ: Սփյուռքի մեր հայրենակիցների և այլ հանգանակությունների շնորհիվ Հայաստան են
բերվել բազմաթիվ թանկարժեք ակնաբուժական բուժպարագաներ, սարքավորումներ և դեղորայք:

ՀԱՆ-ն իր առաքելությունը ՀՀ-ում իրականացնում է երկրում ու դրանից դուրս գտնվող իր գործընկերների հետ սերտ
համագործակցությամբ:
ՀԱՆ-ի հիմնական գործընկերներն են`

ՀՀ առողջապահության նախարարությունը,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարությունը,
ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանները,
Երևանի քաղաքապետարանը, գյուղական
համայնքապետարանները
Ս. Մալայանի անվան ակնաբուժական
կենտրոնը,
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնը,
Երևանի պետական բժշկական համալսարանի
թիվ 1 ՀԿՀ ակնաբուժական կլինիկան,
Մարզային բժշկական կենտրոնները,
առողջության կենտրոններն ու ԲՄԿ-ները,
ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և հարակից
առողջապահական և կրթական ծրագրերը,
Orange Հիմնադրամը,
Բազմաթիվ կազմակերպություններ ու
անհատներ Սփյուռքում,
Մի շարք երկրների դեսպանություններ,
Բազմաթիվ հասարակական և միջազգային
կազմակերպություններ:

ՀԱՆ-ի գործունեությունը մեծապես նպաստել է Հայաստանում <<Կուրության կանխարգելման ռազմավարական ծրագրի>>
իրականացմանը:
Ամբողջական ամփոփագիր
ՀԱՆ-ի մասին